Վրաստանի սահմանային ոստիկանությունը Վալեի մաքսակետով (վրաց-թուրքական սահման) Վրաստանի պետական սահմանը ապօրինի հատելու փորձի համար ձերբակալել է Բանգլադեշի 2 և Թուրքիայի 3 քաղաքացու։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քննությամբ պարզել է, որ ձերբակալվածները՝ շրջանցելով սահմանային անցակետը, փորձել են Վրաստանից ապօրինի հատել պետական սահմանը և անցնել Թուրքիա:
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-344-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով և նախատեսում է ազատազրկում 4-ից 5 տարի ժամկետով։