Մառնեուլիում կատարված սպանության համար 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել

Իրավապահ մարմինների աշխատակիցները դիտավորյալ սպանության և ապօրինի հրազեն գնելու, պահելու և կրելու մեղադրանքով ձերբակալել են նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված 22-ամյա Ֆ.Դ.-ին:

Հանցագործության հաստատման դեպքում մեղադրյալին սպառնում է 10-15 տարի ազատազրկում:

Վրաստանի ներգին գործերի նախարարությունը (ՆԳՆ) քննությամբ պարզել է, որ մեղադրյալն այս տարվա հուլիսի 3-ին Մառնեուլի քաղաքում մի քանի անգամ կրակել է 1976 թվականին ծնված Վ.Օ.-ի ուղղությամբ, և ստացած վնասվածքների հետևանքով վերջինս մահացել է բուժհաստատությունում։

«Իրավապահ մարմինների աշխատակիցների ձեռնարկած քննչական միջոցառումների արդյունքում դեպքի հաջորդ օրը հանցագործության ենթադրյալ հեղինակը ձերբակալվել է։ Հանցագործության զենքն առգրավվել է որպես ապացույց։ Նախաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածներով` դիտավորությամբ սպանություն և ապօրինաբար հրազեն ձեռք բերելը, պահելը և կրելը»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։