Վրաստանում ԼԳԲՏ համայնքը ներկայացնող Tbilisi Pride-ի երաժշտական փառատոնի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 26 անձի, այդ թվում՝ ռուսամետ «Ալտ-Ինֆոյի» առաջնորդներ Զուրա Մախարաձեին և Իրակլի Մարտինենկոյին, հայր և որդի Գուրամ և Ալեքսանդր Ֆալավանդիշվիլիներին։
Նրանք բերման են ենթարկվել են խուլիգանության և ոստիկանության պահանջներին չենթարկվելու մեղադրանքով։
Հուլիսի 2-ին Թբիլիսիում նախատեսված է «Արժանապատվության շաբաթվա»՝ երաժշտության փառատոնի վերջին միջոցառումը։
Նշենք, որ 2021 թվականի հուլիսի 5-ին, երբ Թբիլիսիում պետք է անցկացվեր «Արժանապատվության երթ», ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի և ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ի կոչով խորհրդարանի դիմաց հավաքվել էին խմբեր, արդյունքում ծեծի են ենթարկվել երթի մասնակիցներ, լրատվամիջոցի ներկայացուցիչներ և այլ քաղաքացիական անձինք։