Ապաօլիգարխացման մասին օրինագիծը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի ամենաուշը հոկտեմբերի 5-ին:
Այս մասին կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Նշենք, որ Վրաստանի ապաօլիգարխացումը Եվրամիության կողմից Վրաստանին տրված հեռանկարը ԵՄ անդամ թեկնածությամբ փոխարինելու կարևորագույն պահանջներից մեկն է: