Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանում մահացել է 59 հազար 906 մարդ։
Տվյալների համաձայն՝ մահվան պատճառ են հանդիսացել արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց բաժին է ընկնում մահերի 37,0 տոկոսը, կորոնավիրուսային հիվանդությունները՝ 18,8 տոկոս, ուռուցքները՝ 12,8 տոկոս:
Geostat-ի տվյալներով՝ 2020 թվականին Վրաստանում մահացել էր 50 հազար 537 մարդ: Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, մահացության աճն ուղղակիորեն կապված է կորոնավիրուսի և այդ առումով երկրում 2021 թվականին վատթարացող իրավիճակի հետ։