Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մադրիդ կատարած այցի ընթացքում հանդիպել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարությունը:
Նշվում է, որ վարչապետների հանդիպման օրակարգում եղել են Վրաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերությունն ու երկու երկրների միջև սերտ բարեկամական հարաբերությունները:
Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Միացյալ Թագավորության վարչապետին՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան ինտեգրմանը ցուցաբերած անսասան աջակցության համար և հույս է հայտնել, որ գործընկերությունը ավելի կխորանա ժողովրդավարացման և բարեփոխումների արդյունքում։
Հանդիպման ընթացքում քննարկվել է տարբեր ոլորտներում երկու երկրների սերտ համագործակցությունը և նշվել, որ ռազմավարական երկխոսության և մի շարք ոլորտներում համագործակցության ձևաչափը նոր մակարդակի է բարձրացրել երկու երկրների միջև առկա հարաբերությունները։
Վարչապետը Ջոնսոնին հրավիրել է Վրաստան։