«Կառավարությունը պետք է պատասխանի լարիի հետ կապված բոլոր հարցերին»,- դեկտեմբերի 20-ին հրավիրված ասուլիսում Վրաստանի նախագահի դիրքորոշումն է փոխանցել Մարգվելաշվիլիի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն:
Մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ է եղել խորհրդարանում լարիի փոխարժեքի կարգավորման նպատակով ձևավորվող հատուկ խմբի գործունեությանը:
«Ոչ միայն հարկավոր է, այլ նաև ողջունելի է ընդդիմության մասնակցությունը խմբի ձևավորման գործընթացում: Շատ կարևոր է այդ գործընթացի թափանցիկության ապահովումը, որը դրական անդրադարձ կունենա նաև ողջ տնտեսության զարգացման վրա»,-նկատել է Միշվելաձեն:
Ընդգծելով վարչապետի և Կենտրոնական բանկի ղեկավարի պրոֆեսիոնալիզմը՝ Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ իրավիճակը մոտ ապագայում կկարգավորվի: