Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Կարլ Հարցելը գնահատել է Վրաստանին եվրոպական հեռանակար շնորհելու Եվրոպական խորհրդի որոշումը՝ նշելով, որ Վրաստանը ավելի քիչ բարենպաստ արդյունք է ստացել, քան Ուկրաինան և Մոլդովան։
«Մի քանի օր առաջ Վրաստանը ստացավ եվրոպական հեռանկար, ինչը նշանակում է, որ ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայն են, որ մի օր Վրաստանը դառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։ Սա իսկապես պատմական պահ է։ Միաժամանակ, Վրաստանի վերաբերյալ որոշումը Ուկրաինայի և Մոլդովայի համեմատ ավելի քիչ բարենպաստ է։
Այժմ եկել է համաձայնեցված գործողությունների ժամանակը, որպեսզի ձեր երկրին տրված հնարավորությունները բաց չթողնեք», — ասել է դեսպանը:
Կարդացեք նաև՝
ԵՄ թեկնածություն չստանալու հետևանքները Վրաստանի համար. քննարկում են փորձագետները