Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին հանդիպում է ունեցել Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանի հետ։
Պետքարտուղարն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է պետական հաշտեցման և ներգրավման քաղաքականության ռազմավարական վերանայումը։ Կողմերը քննարկել են գործընթացի առաջնահերթ ուղղությունները և ապագա հեռանկարները, ինչն էլ եղել է հանդիպման հիմնական նպատակը։
Թեա Ախվլեդիանին և Քելլի Դեգնանը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը ռազմավարական վերանայման շրջանակներում, ինչպես նաև այլ արդիական հարցերի շուրջ։
«Մենք շարունակում ենք խորհրդակցել ռազմավարական գործընկերների հետ օկուպացված տարածքների, հաշտեցման և ներգրավվածության պետական քաղաքականության նորացման շուրջ, որը Վրաստանում հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականության մաս է կազմում։ Մենք ներկայացրել ենք Վրաստանում ԱՄՆ դեսպան տիկին Քելլի Դեգնանին հաշտեցման քաղաքականության ռազմավարական վերանայման գործընթացը, դրա շրջանակներում մշակված տեսլականները և առաջնահերթությունները, որոնք հիմնված կլինեն հակամարտությունից տուժած մարդկանց կարիքների վրա», — ասել է Ախվլեդիանին։