Վրաստանում միասնական ազգային քննությունների մեկնարկի կապակցությամբ դիմորդներին և անձնակազմին ժամանակին գրանցելու և անխափան տեղաշարժվելու համար քննական կենտրոնների ուղղությամբ հուլիսի 4-ից հուլիսի 27-ը կնշանակվեն լրացուցիչ ավտոբուսային երթուղիներ։
Այդ մասին այսօր հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Կալաձեի խոսքով՝ մետրոյի «Ախմետելի թատրոն» կայարանի հարակից տարածքից հնարավոր կլինի շարժվել N39, N173, N177, N191 և N175 հանրակրթական դպրոցների ուղղությամբ, իսկ N117 հանրակրթական դպրոցի ուղղությամբ՝ մետրոյի «Վարկեթիլի» կայարանից։
«Ինչ վերաբերում է N103 հանրակրթական դպրոցին, ապա ավտոբուսը նշված քննական կենտրոն կուղևորվի մետրոյի «Սամգորի» կայարանի վերին ելքով»,- ասել է քաղաքապետը։
Ըստ Կալաձեի՝ ավտոբուսներն այս ուղղությամբ կշարժվեն մինչև օգոստոսի 10-ը։