Մեկնարկում են Պուշկինի հրապարակի վերականգնման աշխատանքները

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով այսօրվանից՝ հունիսի 28-ին, Թբիլիսիի քաղաքապետարանը կսկսի Ազատության հրապարակին հարող Պուշկինի հրապարակի վերականգնման աշխատանքները:

Կալաձեն նշել է, որ Պուշկինի հրապարակը ներկայումս «շատ վատ վիճակում է՝ սալիկները վնասված ու քանդված են», իսկ քաղաքապետարանը ցանկանում է ամբողջությամբ նորոգել այս տարածքը։

Վերականգնման շրջանակներում, ըստ Կալաձեի՝ կավելացվեն հավելյալ կանաչ տարածքներ, կնորոգվեն հետիոտնային ճանապարհներ, կներդրվի արտաքին լուսավորության և տեսահսկման համակարգ, կկազմակերպվի ոռոգման համակարգ և այլ գործողություններ:

Ըստ Կալաձեի՝ վերականգնումը պետք է ավարտվի հոկտեմբերին։ Ծրագիրը կարժենա մոտ 800 հազար լարի (մոտ 266 հազար 666 դոլար):

Կալաձեն հայտնել է նաև, որ հաջորդ տարի նախատեսվում է Ռուսթավելիի պողոտայի ամբողջական վերականգնումը։