Մառնեուլի-Թեթրիծկղարո ավտոճանապարհի վերականգնման աշխատանքները շարունակվում են

Մառնեուլի-Թեթրիծկղարո ավտոճանապարհի 15 կմ հատվածում վերականգնման աշխատանքները շարունակվում են: Հաղորդում է ավտոճանապարհների դեպարտամենտը:

Տեղեկության համաձայն՝ իրականցվելու է նաև ներքին ճանապարհների, բակերի և կանգառների մուտքերի ասֆալտապատում, ինչպես նաև երթևեկելի հատվածի գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում:

Ծրագիրը ֆինանսավորվում է պետական բյուջեից և կազմում է 9 մլն լարի (մոտ 3 մլն դոլար):