Այսօր՝ Թբիլիսիի ժամանակով 07:49-ին, կրկին երկրաշարժ է տեղի ունեցել Սամեբա գյուղի մոտ։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,1 մագնիտուդ։ Այս մասին հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։