Գորիի մունիցիպալիտետի Խուրվալեթի գյուղի մոտ գտնվող լեռնաշղթայի վրա ռուսական ուժերը դիտաշտարակ են տեղադրել և շարունակում են փորման աշխատանքները:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հաստատել է Խուրվալեթիում այսպես կոչված սահմանագծման վերսկսման գործընթացը։
ՊԱԾ-ը հայտնել է, որ այս մասին տեղեկացրել են ԵՄ դիտորդական առաքելությանը:
«Արդեն մեկ ամիս է օկուպացիոն ուժերը ինտենսիվ աշխատում են Գորի, Քարելի և Կասպի համայնքների գյուղերում՝ օկուպացիոն բաժանարար գիծ անցկացնելու համար։ Տեղ-տեղ կառուցվում են դիտաշտարակներ, տեղ-տեղ՝ խրամատներ, տեղ-տեղ՝ օկուպացիոն պարիսպներ։
Օկուպացիոն ուժերը կրում են ողջ պատասխանատվությունը ընթացող գործընթացի համար»,- ասված է ՊԱԾ հունիսի 19-ին տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք նաև, որ վերջին 6 ամիսների ընթացքում օկուպացիոն ուժերի ակտիվություն է նկատվել Գորիի քաղաքապետարանի Կիրբալ, Մեջվրիսխևի, Ջարիաշենի, Խուրվալեթի, Զարդիանթկարի, Գուգուտիանթկարի, Մերեթի գյուղերում, Քարելիի մունիցիպալիտետի Դվանի, Դիրբի, Ատոցի գյուղերում և Կասպիի քաղաքապետարանի՝ Սակորինտլո գյուղում: