Այսօրվանից՝ հունիսի 24-ից մեկնարկում է Tbilisi Open Air («Թբիլիսիի երկնքի տակ») տարածաշրջանային երաժշտական փառատոնը:
Փառատոնը կտևի երեք օր՝ հունիսի 24-ին, 25-ին և 26-ին, իր մշտական հասցեում՝ Lisi Wonderland համերգասրահում (Լիսիի լճի տարածքում)։
2009 թվականից Վրաստանում կազմակերպվող միջոցառմանը ելույթ կունենան վրացի և արտասահմանցի երաժիշտներ։
Նշենք, որ դեռ ապրիլին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել էր, որ մայրաքաղաքում կընտրվեն կոնկրետ վայրեր, որտեղ ամեն շաբաթ և կիրակի օրերին տեղի կունենան վրաց էստրադայի աստղերի համերգները։
Կարդացեք նաև՝