Պատրաստ ենք աշխատել առաջիկայում կարգավիճակ ստանալու համար. նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Եվրամիության խորհրդի՝ Ուկրաինային և Մոլդովային անդամակցության, իսկ Վրաստանին հեռանկար տալու որոշմանը։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ սա պատմական օր է, քանի որ ճանաչվել է Վրաստանի եվրոպական հեռանկարը:

«Այժմ մենք պատրաստ ենք ջանասիրաբար աշխատել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում՝ հասնելու թեկնածուի կարգավիճակին», — Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նախագահը:

Զուրաբիշվիլին նաև շնորհավորել է Ուկրաինային և Մոլդովային ԵՄ խորհրդի որոշման կապակցությամբ:

Ուկրաինան, Մոդովան և Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ էին ներկայացրել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։

Կարդացեք նաև՝

Ղարիբաշվիլին ԵԽ-ի որոշումը պատմական է համարել