Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Twitter-ում ողջունել է Եվրախորհրդի որոշումը, որով պաշտոնապես ճանաչվում է Վրաստանի եվրոպական հեռանակարը։
«Այսօր պատմական օր է․ ԵՄ-ն ճանաչում է կառույցին անդամակցելու Վրաստանի եվրոպական հեռանակարը։ Մենք պատրաստ ենք իրականացնել բոլոր պայմանները՝ օր առաջ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։ Շնորհավորում ենք Ուկրաինային և Մոլդովային», — գրել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի նախագահներ Շառլ Միշելին և Վիոլա ֆոն դեր Լեյենին։
Ի դեպ, Ղարիբաշվիլին սխալների պատճառով մի քանի անգամ փոխել է գրառումը․ սկզբում Եվրոպական խորհրդի փոխարեն գրառման մեջ նշել է Եվրոպական հանձնաժողովը, իսկ Մոլդովայի դրոշի փոխարեն՝ Անդորրայի դրոշը: