Թբիլիսիի տեղական ինքնակառավարման մարմինների, Ռադիո-կինո և Studio Kots հարթակների աջակցությամբ թողարկվել է Յոսեբ Գրիշաշվիլիի «Սայաթ-Նովա» ստեղծագործության 2-րդ աուդիոշարքը։
Գրիշաշվիլիին իր նշանավոր գրական հետազոտությունը՝ «Սայաթ-Նովան» գրել է 1914-1918 թվականներին։
«Սայաթ-Նովա, հայկական ծագում ունեցող Թբիլիսցի, մարդ, ով վրացերեն արտաբերեց ասիական հնչերանգները, ով Կովկասում թբիլիսյան աշուղական շարժումը գագաթնակետին հասցրեց, այնպես, որ վրացական երգերն ասիական գրեթե բոլոր երաժիշտների երգացանկ մտրցեց», — այսպես է սկսվում մեծանուն երգահանի և բանաստեղծի նկարագիրը։
Աուդիոշարքը ներառում է հետևյալ տեղեկությունները և պարզաբանումներ
- Որտեղի՞ց է աշուղը եկել Թբիլիսի
- Ինչպիսի՞ ազգային նվագարաններ ունեինք, 62-ից քանիսն են հասել մեր օրեր
- Ի՞նչ դեր է ունեցել Սայաթ-Նովան Հերակլ (Էրեկլե) թագավորի արքունիքում
- Քանի՞ լեզվով են երգել աշուղները
- Ի՞նչ դեր էին խաղում աշուղները հասարակական կարծիքի և կրթության ձևավորման գործում
- Սայաթնովայի նախնիները, և ո՞ւմ էր Սայաթ-Նովան համարում իր ուսուցիչը
Աուդոիշարքը կարող եք լսել՝ անցնելով հետևյալ հղումով։