Վրաստանի էթնիկ և կրոնական համայնքները ներկայացնող
ակտիվիստներն արձագանքել են ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու գործընթացին։ Փոխանցում է սոցիալական արդարության կենտրոնը:
Տեղեկության համաձայն՝ տարբեր տարածաշրջաններից, տարբեր էթնիկ և կրոնական համայնքներից «Համերաշխության հարթակի» շուրջ համախմբված ակտիվիստները խոստանում են ձայն բարձրացնել, որպեսզի Եվրոպական գործակալությունները, Վրաստանի կառավարությունը և շահագրգիռ կողմերը կարողանան լսել և հաշվի առնել Վրաստանի եվրոպական ապագայի վերաբերյալ նրանց տեսլականներն ու տեսակետները:
«Ուզում ենք պարզ և ընդգծված նշել, որ եվրոպական վեկտորը և Վրաստանի ապագան
քաղաքացիական հավասարության, ազգամիջյան համերաշխության և ներառական
հասարակության կառուցման հիմնական երաշխավորներն են։ Այսօր, ինչպես երբեք,
Վրաստանում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և մեր
եվրոպական ընտրությունը կախված են միմյանցից։ Մենք հավատում ենք, որ մեզ համար
եվրոպական ինտեգրումը նշանակում է համակարգային անարդարություններին վերջ դնելու,
կառուցվածքային խտրականության վերացման և մեկուսացման հաղթահարում»,- ասված է հայտարության մեջ:
Ըստ նրանց՝ ԵՄ-ին անդամակցությունն ու աջակցությունը կարևոր նախապայման են Վրաստանի սուվերեն շահերի պաշտպանության ու անվտանգության համար, և հատկապես Ուկրաինայում դաժան պատերազմի ֆոնին Ռուսաստանի կողմից բխող սպառնալիքների մասշտաբների համաձայն,որքան կարևոր է Վրաստանի համար գործընկերներից անվտանգության երաշխիքներ ստանալը.
«Մեզ համար ԵՄ-ն ոչ միայն երկնաքերերի, հարուստ առևտրի կենտրոնների և շլացուցիչ
քաղաքների վայր է, այլ մեր պատկերացմամբ ԵՄ-ն քաղաքական տարածք է, որտեղ բարձր
լսվում են ոչ գերիշխող խմբերի ձայները, քաղաքական համակարգերն ուղղված են
իրավունքների արդար բաշխմանը, համերաշխային հասարակություն կառուցման, գործում է
մասնակցային ինքնակառավարում, արժանապատիվ նվազագույն աշխատավարձն ու
աշխատանքային պայմանները, հանրային ծառայություններից, ծրագրերից և
առողջապահությունից օգտվելը երաշխավորված են բոլորի համար, նույնիսկ երբ քաղաքացին
չի տիրապետում պետական լեզվին»:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ցանկանում են անդամագրվել ԵՄ-ին ոչ միայն այն պատճառով, որ եվրոպական տնտեսությունն ուժեղ է, այլ նաև այն պատճառով, որ ԵՄ ամենաաղքատ, առավել մարգինալացված և ճնշված խմբերը հասարակության և ինստիտուտների ուշադրության կենտրոնում են, և բոլոր շահագրգիռ կողմերը աշխատում են նրանց աջակցելու համար:
«Ըստ այդմ, մենք կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին և այլ ինստիտուտների որոշումներ
կայացման գործընթացում հաշվի առնել մեր՝ վրաստանում բնակվող ոչ գերիշխող խմբերի
ձայներն ու կարիքները և ընդունել որոշում, որը կպաշտպանի բոլոր մարդկանց։ Մենք տեսնում ենք, որ կառավարության ջանքերը՝ աջակցելու և իրականացնելու ասոցացման
համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, թույլ են։ Խնդրահարույց է նաև
քաղաքական հռետորաբանությունը եվրոպական կառույցների և գործընկերների նկատմամբ։
Այնուամենայնիվ, կարծում ենք, որ մեր հասարակությունը տարիների ընթացքում ցույց է տվել
իր հստակ եվրոպական կողմնորոշումը և ժողովրդավարական հասարակություն կառուցելու
ցանկությունը:
Մենք ցանկանում ենք ընդգծել, որ Վրաստանի ժողովուրդը, մեր եվրոպացի ընկերները,
համայնքի ղեկավարները և իրավապաշտպանները, որոնք աշխատում են ոչ գերիշխող էթնիկ
խմբերի իրավունքների համար, զգալի առաջընթաց են գրանցել։ Միևնույն ժամանակ, մեզ
հիմա ամենից շատ է պետք Եվրամիության թեկնածությունը, որպեսզի չվնասեն այն
աշխատանքին, որը մենք բոլորս միասին անում էինք»,- ասված է հայտարության մեջ:
Նշվում է նաև, որ թեկնածուի կարգավիճակից մինչև ԵՄ լիիրավ անդամակցություն կլինի էլ ավելի մեծ և բարդ ճանապարհ, և այս գործընթացում Վրաստանում բնակվող ոչ գերիշխող խմբեր, պատրաստ են անմիջականորեն աշխատել ԵՄ-ի համապատասխան իստիտուտների, պետական մարմիններ և Վրաստանի քաղաքացիներ հետ մեկտեղ կառուցել երկիր, որտեղ պահպանվում և հարգվում են համընդհանուր ճանաչված արժեքներն ու սկզբունքները՝ հավասարությունը, սոցիալական արդարությունը և արժանապատվությունը:
Նշենք, որ Համերաշխության պլատֆորմը միավորում է ակտիվիստների տարբեր շրջաններից, այդ թվում՝ Աջարիայից, Սամցխե-Ջավախեթից, Քվեմո Քարթլիից, Պանկիսից, Թբիլիսիից և նրա նպատակն է համերաշխություն ստեղծել ոչ գերիշխող էթնիկ և կրոնական խմբերի միջև ու նրանց կարիքները, մտահոգություններն ու տեսլականները դնել քաղաքական օրակարգում: