Մառնեուլիի կենտրոնական մարզադաշտի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Փոխանցում է Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դալգալիի ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիի հետ միասին այցելել են ՈՒԵՖԱ-ի II կատեգորիայի 2000 հանդիսականի համար նախատեսված կենտրոնական մարզադաշտ:
«Ուրախ եմ, որ խոստումը կատարվեց, և Մառնեուլին շուտով կունենա ժամանակակից չափանիշների մարզադաշտ, որը կօգնի մեր մարզի երիտասարդների զարգացմանը սպորտի ոլորտում»,- գրել է Դարգալին:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից՝ Վրաստանի կառավարության ֆինանսավորմամբ: Ծրագրի արժեքը կազմում է 8,1 մլն լարի։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի քաղաքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Գիորգի Ցիբաձեն, Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխթուրիշվիլին, Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը և այլ պաշտոնյաներ: