Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Եվրահանձնաժողովի աջակցությունը Վրաստանի եվրոպական հեռանկարին կառավարության գլխավոր ձեռքբերումն է և «պատմական որոշում է»։
«Բնականաբար, ես ուզում եմ սկսել մեր գլխավոր ձեռքբերումից, որի ականատեսը եղանք մի քանի օր առաջ՝ Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին պատմական որոշում կայացրեց, պաշտոնական փաստաթղթում հայտնվեց երկար սպասված ռեկորդը»,- ասել է Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Նշենք, որ Ղարիբաշվիլիի հայտարարությունն առաջացրել է ընդդիմադիր պատգամավորների զայրույթը:
Ըստ վարչապետի՝ կառավարությունն ակնկալում էր, որ երկիրը կստանա թեկնածուի կարգավիճակ:
Հիշեցնենք՝ Եվրահանձնաժողովն աջակցել է Մոլդովային և Ուկրաինային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ շնորհելուն՝ կից որոշակի պայմաններով, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար:
Կարդացեք նաև՝
Եվրոպական հեռանկարի մասին չէինք էլ կարող երազել. Զուրաբիշվիլի
Եվրահանձնաժողովը չի աջակցում Վրաստանի՝ թեկնածուի կարգավիճակին