Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն պատասխանել է Սամգորիի շրջանի թաղապետ Կախա Սամխարաձեի՝ հունիսի 20-ի հանրահավաքի մասին աղմուկ հանած գրառմանը և ասել, որ խոսքի ազատությունն անձեռնմխելի է:
Ըստ Կալաձեի՝ սա (խմբ, ֆեյսբուքը) Սամխարաձեի անձնական տարածքն է:
«Ինձ կարող է ինչ-որ բան դուր չգա, ինչ-որ մեկին դուր գա, մեկին ավելի շատ զայրանացնի, մյուսին՝ ավելի քիչ, բայց խոսքի և արտահայտվելու ազատությունը հատկապես անձնական տարածքում անձեռնմխելի է»,- ասել է Կալաձեն։
Կալաձեն իր թիմի անդամներին նաև ասել է՝ բոլորը պետք է հիշեն, որ երկրի շահը գերակա է ամենից և պետք է գործեն միայն երկրի և ժողովրդի շահերից:
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել էր, որ բոլորը կարող են իրենց դիրքորոշումն արտահայտել:
Կալաձեի խոսքով՝ ինքը չի տեսել Սամգորիի թաղապետի հայտարարությունը, սակայն երկրում կա խոսքի ազատություն։
Նշենք, որ Սամխարաձեն հայհոյել է հունիսի 20-ին Թբիլիսիում կայացած «Տուն՝ դեպի Եվրոպա» հանրահավաքի մասնակիցներին։
Սամխարաձեն ավելի ուշ ջնջել է գրառումը։