Վրաստանի փոքր և միջին ձեռնարկությունների ասոցիացիայի ղեկավար Միխեիլ Չելիձեն ասել է, որ հարևան երկրներից ընկերությունները տեղափոխվում են Վրաստան՝ օգտվելու ազատ առևտրի համաձայնագրի առավելություններից: Փոխանցում է BusinessPressNews-ը:
2022 թվականի հունվար-մայիս ամիսներին հարևան երկրներից՝ Վրաստանում գրանցվել է 800 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից միայն 101-ն են Վրաստանի հիմնադրի հետ համատեղ ձեռնարկություններ։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ 5 ամսվա ընթացքում ամենամեծ թվով տնտեսվարող սուբյեկտները գրանցվել են Ռուսաստանից, որին հաջորդում է Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը.
Ռուսաստան՝ 409 (ներառյալ խառը ՝ 55 միավոր),
Թուրքիա՝ 281 (ներառյալ խառը՝ 34 միավոր),
Ադրբեջան՝ 74 (ներառյալ խառը՝ 5 միավոր),
Հայաստան՝ 36 (ներառյալ խառը՝ 7 միավոր):