Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության ծրագրի կատարման մասին հաշվետվությունը խորհրդարանին կներկայացնի հունիսի 24-ի փոխարեն հունիսի 22-ին։
Այս մասին հունիսի 20-ին, հանձնաժողովի նիստում հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Թե ինչո՞ւ է փոխվել վարչապետի զեկույցի ներկայացման օրը, պատճառը չի նշվում։
Ինչպես հայտնի է, հունիսի 24-ին Եվրոպական խորհուրդը պետք է վերջնական որոշում կայացնի Վրաստանի՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ։
Եվրահանձնաժողովի եզրակացությունն արդեն հրապարակվել է հունիսի 17-ին։
Եվրահանձնաժողովը չի աջակցում Վրաստանի՝ թեկնածուի կարգավիճակին