Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ապագան Եվրամիությունում է

Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ապագան Եվրամիությունում է։ Այս մասին տեսաուղերձում հայտարարել է Եվրամիության նախագահ Շառլ Միշելը:

Շառլ Միշելը ԵՄ երկրներին կոչ է արել Ուկրաինային ու Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալ։

«Միևնույն ժամանակ մենք կշարունակենք ուժեղ հումանիտար, ռազմական, տնտեսական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային», — ասել է Միշելը։