Այսօր՝ հունիսի 20-ին, ժամը 20։00-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց մեկնարկեց «Տուն՝ դեպի Եվրոպա» ցույցը։ Հանրահավաքը տեղի է ունենում «Ամոթ է» («սիրցխվիլիա») քաղաքացիական շարժման նախաձեռնությամբ։
Ռուսթավելի պողոտայում երթևեկությունը արգելափակված է, տեղում են ոստիկանները։ Հավաքվածները ծածանում են Եվրոպայի և Վրաստանի դրոշները։ Թբիլիսիի մետրոպոլիտենն ու քաղաքային տրանսպորտն այս պահին հատկապես մարդաշատ է։
Հանրահավաքին մասնակցում են քաղաքական կուսակցություններ, քաղհասարակական կազմակերպություններ, ուսանողներ, դասախոսներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։