Վրաստանում ԼԳԲՏ համայնքը ներկայացնող Tbilisi Pride-ի հիմնադիր Գիորգի Թաբագարին այսօր Թբիլիսիում ազդարարում է նոր «Մայդանի» մեկնարկը։
«Սա կլինի ամենամեծ հակակառավարական ցույցը վերջին 10 տարվա ընթացքում։ Հուսանք, որ դա որոշակի փոփոխությունների կհանգեցնի»,- Twitter-յան իր միկրոբլոգում գրել է Թաբագարին։
Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարության ժամանակը սպառվել է. «Ստանձնեք ձախողման պատասխանատվությունը և հեռացեք»:
Նկատենք՝ օրեր առաջ Tbilisi Pride-ը չեղարկել է «Արժանապատվության» երթի կազմակերպումը՝ համայնքի ներկայացուցիչների միջոցառումները խոչընդոտելու հարցում մեղադրելով նաև իշխանություններին։
Հիշեցնենք՝ հունիսի 17-ին պարզ դարձավ, որ Եվրահանձնաժողովն այս փուլում չի աջակցում Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուն։
Նշենք, որ այսօր՝ հունիսի 20-ին, ժամը 20:00-ին՝ «Սիրցխվիլիա» («Ամոթ է») քաղաքացիական շարժումը Վրաստանի խորհրդարանի դիմաց «Տուն դեպի Եվրոպա» խորագրով հանրահավաքի մասին է հայտարարել։
Կարդացեք նաև՝