Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ շատ ցավալի է, որ Եվրահանձնաժողովի հանձնարարականի միակ կետը, որն առնվազն կիսով չափ կախված է ընդդիմությունից, խախտվում է հենց առաջին րոպեներից:
Ըստ Մդինարաձեի՝ այն խախտվում է այսօրվա հանրահավաքի կոչերով։
Ինչպես նշել է Մդինարաձեն՝ այս պատմական գործընթացում, երբ վրաց ժողովրդին, վրաց հասարակության կողմից ընտրված կառավարությանը փորձում են մեղադրել ռուսամետ լինելու մեջ, ապա դրանից ավելի մեծ վնաս չկա։
«Երբեմն լինում են պահեր, երբ քո երկրի իշխանությունն իսկապես ինչ-որ բան է փչացնում, երբեմն պետք է աչք փակել և ինչ-որ պահի չխոսել դրա մասին»,- հավելել է Մդինարաձեն:
Հիշեցնենք՝ հունիսի 17-ին պարզ դարձավ, որ Եվրահանձնաժողովն այս փուլում չի աջակցում Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուն։
Նշենք, որ այսօր՝ հունիսի 20-ին, ժամը 20:00-ին՝ «Սիրցխվիլիա» («Ամոթ է») քաղաքացիական շարժումը Վրաստանի խորհրդարանի դիմաց «Տուն՝ դեպի Եվրոպա» խորագրով հանրահավաքի մասին է հայտարարել։
Կարդացեք նաև՝