Վրաստանում մինչև հունիսի 21-ի օրվա երկրորդ կեսից մինչև հունիսի 23-ի օրվա երկրորդ կեսը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Տեղեկության համաձայն՝ առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում, ծովում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ:
Գործակալությունը զգուշացնում է, որ սպասվող տեղումները կարող են զգալիորեն բարձրացնել Վրաստանի գետերի ջրի մակարդակը, փոքր գետերում հնարավոր են վարարումներ, իսկ լեռնային շրջաններում` սողանքների ակտիվացում։