2022 թվականի մայիսին Վրաստանը գնել է ընդամենը 2 743 տոննա՝ 1 072 միլիոն դոլար արժողությամբ ցորեն։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Geostat-ի փոխանցմամբ՝ այն գրեթե 90 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Նշենք, որ 2021 թվականի մայիսին Վրաստան է ներմուծվել 26 212 տոննա ցորեն՝ ընդհանուր 6,296 մլն դոլար արժողությամբ։
Ըստ Geostat-ի՝ մայիսին Վրաստան ցորեն է ներմուծվել հիմնականում 2 երկրից.
Ռուսաստանից՝ 2 095 տոննա՝ 850,2 հազար դոլար արժողությամբ,
Ղազախստանից՝ 647,6 տոննա՝ 222 հազար դոլար արժողությամբ:
Ինչ վերաբերում է այս տարվա առաջին 5 ամիսներին (հունվար-մայիս), ապա այդ ժամանակահատվածում Վրաստան է ներկրվել 44,432 տոննա ցորեն՝ 14,619 մլն դոլար արժողությամբ։
2021 թվականի նույն ժամանակահատվածում Վրաստան է ներմուծվել 147,548 տոննա ցորեն՝ 34,887 մլն դոլար արժողությամբ:
Կարդացեք նաև՝