Եվրահանձնաժողովն այս փուլում չի աջակցում Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուն, ավելին՝ այստեղ։
ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը նշել է այն պայմանները, որոնք պետք է կատարի Վրաստանը՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ ունենալով Թբիլիսիի կանանց միջազգային համաժողովում, ասել է, որ Վրաստանի համար մեկ հեռանկար կա և դա Եվրոպան է։
Լեհաստանի Սեյմի փոխմարշալ Մալգոզատա Գոշիևսկան Վիվամեդի կլինիկայում սպասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեսակցելու թույլտվությանը։
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան անվտանգության խորհրդակցություն է անցկացրել, որտեղ խոսել է սահմանային հսկողության ուժեղացման անհրաժեշտության մասին։
Վրաստանի խորհրդարանը նախատեսում է նախաձեռնել տրանսպորտային միջոցների տեխզննման տուգանքների բարձրացման օրինագիծ։
Վրաստանի Ազգային բանկը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Ուկրաինայի Գերագույն Ռադայի մեծամասնության՝ «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիայի։
Վրաստանի էկոտուրիզմի ասոցիացիան քննադատել է Ծալկայի կիրճում (Դաշբաշի կիրճ) նորակառույց «Ադամանդե կամրջի» բացումը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտարարություն է տարածել ռուս ակտիվիստ Ինսա Լանդերի (Օգուզ Ինսա Սոլթան-Խամիդովա) Վրաստան մուտքն արգելելու վերաբերյալ։
Վրաստանի քաղաքացիներն այս տարի գրեթե չորս անգամ ավելի շատ են մեկնում արտերկիր, քան անցյալ տարի, երբ համավարակի պատճառով բազմաթիվ սահմանափակումներ կային։
Խորհրդարանի բյուջետային գրասենյակը հրապարակել է Վրաստանի տնտեսական աճի թարմացված կանխատեսումը։ Փաստաթղթի համաձայն՝ 2022 թվականին Վրաստանի տնտեսության միջին աճը կկազմի 6,7 տոկոս, ինչը 1,1 տոկոսային կետով գերազանցում է Բյուջետային գրասենյակի նախորդ կանխատեսումը։
Եվ վերջում՝ Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ կայացած առուվաճառքի արդյունքում 1 ԱՄՆ դոլարի արժեքը դարձել է 2,9239 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 3,0757 լարի