Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտարարություն է տարածել ռուս ակտիվիստ Ինսա Լանդերի (Օգուզ Ինսա Սոլթան-Խամիդովա) Վրաստան մուտքն արգելելու վերաբերյալ։
ՆԳՆ տվյալներով՝ Լանդերին չի թույլատրվել մուտք գործել Վրաստան այն օրենքի համաձայն, որով երկրում անձի առկայությունը վտանգում է պետական անվտանգությունը և/ կամ Վրաստանի հասարակական կարգը։
Ըստ ՆԳՆ-ի՝ հունիսի 12-ին Լանդերին մերժել են մուտք գործել Վրաստան, «քանի որ նա ակնհայտ կեղծ և հակասական տեղեկատվություն էր տալիս իր այցի նպատակի մասին»։
Նախարարության տվյալներով՝ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ օտարերկրացու մուտքը Վրաստանի տարածք պետք է համապատասխանի սահմանը հատելու պահանջներին, հակառակ դեպքում երկիրն իրավունք ունի սահմանափակել քաղաքացիություն չունեցող անձի՝ երկիր մուտքը։