Վրաստանի էկոտուրիզմի ասոցիացիան քննադատել է Ծալկայի կիրճում (Դաշբաշի կիրճ) նորակառույց «Ադամանդե կամրջի» բացումը։
Ասոցիացիան կարծում է, որ էկոտուրիզմի հիմնական նպատակը՝ բնության և մշակույթի պահպանումը, ամբողջովին անտեսվում է նոր ենթակառուցվածքներ ստեղծելիս։
Ասոցիացիան խնդրահարույց է համարել նաև բացման միջոցառումը լայնածավալ հրավառությամբ ավարտելը։
Ըստ կազմակերպության՝ այն հակասում է էկոտուրիզմի և պահպանվող տարածքների սկզբունքներին։
Նրանց խոսքով, ենթակառուցվածքը մի կողմից պահպանելու փոխարեն ամբողջովին փոխել է գոյություն ունեցող բնական լանդշաֆտի տեսքը, իսկ մյուս կողմից՝ ընդհանրապես հաշվի չի առնվել կենդանի մշակույթի բաղադրիչը։
Հետևաբար, ըստ ասոցիացիայի՝ պահպանվող տարածքների գործակալության կողմից այս կոնկրետ ներդրումը որպես «եզակի էկոտուրիզմի տարածք» ներկայացնելը հակասում է բուն էկոտուրիզմի էությանը և նրա հիմնական սկզբունքներին։
Ասոցիացիան հույս է հայտնել, որ ապագայում նմանատիպ ծրագրեր կիրականացվեն շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությամբ և էկոտուրիզմի սկզբունքներին լիարժեք համապատասխանությամբ:
Կրադացեք նաև՝