Վրաստանում հունիսի 20-ից հասարակական տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր չի լինի։
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումների խթանման ծրագրերը և բուն պատվաստումը չեն դադարի։
Վրաստանը և մայրաքաղաք Թբիլիսին աշխարհի 100 երկրների հետ միասին կընդգրկվեն National geographic Travel magazine-ի զբոսաշրջային ուղեցույցում։
Թբիլիսիում՝ Եվրոպայի հրապարակում տեղի ունեցավ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնած հանրահավաքը, ավելին՝ այստեղ։
«Մեդիա շահերի պաշտպանության կոալիցիայի» անդամները հայտարարություն են տարածել՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին խնդրելով ներում շնորհել ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիային։
Զուրաբիշվիլին արձագանքել է և ասել. «Այդ հարցի պատասխանն արդեն տրված է, և կարիք չկա, որ ես դա կրկնեմ»։ Զուրաբիշվիլին ասել է, որ Սաակաշվիլիին և Գվարամիային ներում շնորհելու կոչերն ու ճնշումները չեն փոխի իր կարծիքը։
Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ երկու տարածքներ ստացել են կենսոլորտային արգելոցի կարգավիճակ։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15,1 տոկոսով՝ 190,3 լարիով (մոտ 63 դոլար)։
Ըստ Geostat-ի հրապարակած` 2021 թվականին ցորենի բերքատվությունը կազմել է 135,9 հազար տոննա, ինչը 33,5 հազար տոննայով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Մեկ տարում Վրաստանի պետական արտաքին պարտքը նախորդ տարվա համեմատ նվազել է 139,720 մլն դոլարով, նախորդ ամսվա համեմատ աճել է՝ 76,269 մլն դոլարով։
Եվ վերջում՝ Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ սակարկությունների արդյունքում 1 ԱՄՆ դոլարի արժեքը դարձել է 2,9358 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 3,0524 լարի։