«Մեդիա շահերի պաշտպանության կոալիցիայի» անդամները հայտարարություն են տարածել՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին խնդրելով ներում շնորհել ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիային։
Հայտարարության մեջ ասվում է, որ Գվարամիայի ձերբակալությունը վտանգ է ներկայացնում Վրաստանի եվրոպական ապագայի համար։
«Կոչ ենք անում Ձեզ՝ որպես Վրաստանի պետության ղեկավար, ներում շնորհել Նիկա Գվարամիային և այդպիսով կատարել ձեր դերը երկրում առկա քաղաքական ճգնաժամի թուլացման և Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացում»,- ասված է տարածած հայտարարության մեջ։
Համատեղ հայտարարությունը ստորագրել են հետևյալ կազմակերպությունները՝
Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ,
Թբիլիսիի Լիբերալ ակադեմիա,
Մեդիա ակումբ,
Մեդիա զարգացման հիմնադրամ, Տարածաշրջանային հեռարձակողների դաշինք,
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան,
Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն,
Բաց հասարակության հիմնադրամ և այլն։
Նշենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանի մայիսի 16-ի որոշմամբ՝ Գվարամիան՝ իրավունքների չարաշահում հոդվածով դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման։
Կարդացեք նաև՝