Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումների խթանման ծրագրերը և բուն պատվաստումը չեն դադարի։ Փոխանցում է InterPressNews-ը։
Ըստ Գամկղրելիձեի՝ պատվաստումային գործընթացը պետք է ուժեղացնել, քանի որ կորոնավիրուսի համաճարակը չի ավարտվել։
Ինչպես նշել է Գամկղրելիձեն, Վրաստանում չափահաս բնակչության 44 տոկոսն ամբողջությամբ պատվաստված է, իսկ երկիրը պետք է ունենա առնվազն 70 տոկոս պատվաստումների մակարդակ։
«Կանխատեսման համաձայն՝ աշնանը դեպքերի թիվը կավելանա, ուստի պետք է ուժեղացնել երկրում իմունային շերտը։
Ցավոք, հանրապետությունում օրական պատվաստումների թիվը նվազել է, բայց պետք է ուժեղացնել»,- ասել է Գամկղրելիձեն։
Իմունոլոգի խոսքով՝ այժմ պետք է ներդրվեն պատվաստման խրախուսման այլ ձևեր։