Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ երկու տարածքներ ստացել են կենսոլորտային արգելոցի կարգավիճակ։ Վրաստանի կառավարության կողմից ներկայացրած այս անվանակարգը, արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավանությանը։ Այս մասին հայտնում է Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտոնապես ճանաչել է «Դեդոփլիսծկղարոյի կենսոլորտային արգելոցը» և «Ալազանի երեք կենսոլորտային արգելոցը» (Թուշեթի) և ներառել այն կենսոլորտային արգելոցների միջազգային ցանկում։
Որոշումն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը և կենսոլորտը» միջազգային համակարգող խորհրդի 34-րդ նստաշրջանի շրջանակներում։
Նշենք, որ առ այսօր Հարավային Կովկասի տարածաշրջանում ոչ մի տարածք չի ունեցել կենսոլորտային արգելոցի կարգավիճակ: