Վրաց-ռուսական սահման տանող ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է՝ հաղորդել է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը:Ավելի վաղ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Մլեթա-Կոբի հատվածում արգելվել էր կցորդով և կիսակցորդով մեքենաների երթևեկը: Նշված ճանապարհահատվածում սահմանափակումներ էին գործում դեկտեմբերի 12-ից: Վատ եղանակային պայմանների պատճառով Վրաստանի ճանապարհներին հատուկ ռեժիմ է սահմանված:Վրաց-թուրքական սահմանի 1-36-րդ կիլոմետրում՝ Ախալքալաքի-Քարծախի ճանապարհին ծանր բեռնատարները կարող են երթևեկել միայն պաշտպանիչ շղթաների միջոցով, մնացած մեքենաների համար սահմանափակումներ չկան: Քութաիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ճանապարհի 36-72 կիլոմետրում փակ է միայն կցորդով, կիսակցորդով տրանսպրտի, ինչպես նաև 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Բաթումի-Ախալցիխե մարուղու 87-106 կմ-ում արգելված է առանց շղթաների երթևեկությունը: