Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն Palitra News-ի եթերում ասել է՝ եթե ռուսական ուժերը կարողանան գրավել Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի շրջանը, ապա «սա կարող է վերջ տալ պատերազմին»:
«Եթե այնպես ստացվի, որ Ռուսաստանը գրավի Դոնեցկի շրջանը ու կանգ առնի պատերազմը, ապա դա, անշուշտ, հաղթանակ կլինի Ռուսաստանի համար, որովհետև նա կօկուպացնի Ուկրաիանայի 22 կամ 23 տոկոսը, կվերցնեն ամբողջ Ազովի ծովը և այլն», — ասել է Կոբախիձեն:
Նշենք, որ Ռուսաստանի կողմից աջակցվող անջատականները վերահսկում են Դոնբասի մի մասը 2014 թվականից, թեև 2022 թվականին՝ լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո, այնտեղ ռուսական վերահսկողությունը զգալիորեն ընդլայնվել է։