Հունիսի 15-ին այցելուների համար բացվեց Ծալկայի կիրճի (Դաշբաշի կիրճ) ապակե կամուրջը, որը, ինչպես նշվում է, եզակի էկոտուրիստական տարածք է:
Ամենակարևոր հարցերից մեկը ֆինանսական կողմն է, թե որքա՞ն արժե «Ադամանդե կամրջով» քայլելը։
Մինչև 3 տարեկան այցելուների համար կամրջով անցնելն անվճար է։ 3-12 տարեկան Վրաստանի քաղաքացիների համար մուտքավճարը 19 լարի է, իսկ նույն տարիքի օտարերկրյա այցելուի համար՝ 34 լարի։
12 տարեկանից բարձր Վրաստանի քաղաքացիների համար՝ արժե 29 լարի, օտարերկրացիների համար՝ 49 լարի։
Հիշեցնենք, որ բացման միջոցառմանը ներկա էին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան, Վրաստանի խորհրդարանի անդամներ, կառավարության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Կարդացեք նաև՝