«Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիան ասել է, որ նախագահն իր քայլով խոչնդոտում է հունիսի 20-ի հանրահավաքին՝ այդպիսով պառակտելով դեպի արևմուտք ձգտող հասարակությանը։
«Պարզ չէ, թե ինչ արդյունքի է փորձում հասնել տիկին Զուրաբիշվիլին, բայց լիովին պարզ է, թե որն է վրաց ժողովրդի կամքը՝ եվրոպական ապագան։ Հունիսի 20-ին, ժամը 20.00-ին Ռուսթավելի պողոտայում»,- ասել է Նիկա Մելիան։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել «Ամոթ է» շարժմանը հետաձգել հունիսի 20-ին նախատեսված՝ «Տուն դեպի Եվրոպա» խորագրով հանրահավաքը, և հայտարարել է հունիսի 16-ին անցկացվելիք հանրահավաքի մասին։
Նախագահը նշել է, որ հունիսի 20-ին նախատեսված հանրահավաքը կապված է բազմաթիվ վտանգների հետ.
Հունիսի 16-ի հանրահավաքին հրավիրված են ԵՄ անդամ երկրների դեսպաններ, բոլոր քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ իշխող կուսակցության ներկայացուցիչներ։
Նախագահին ի պատասխան «Ամոթ է»-ն ասում է, որ հունիսի 20-ի հանրահավաքը չի հետաձգվի և նախագահին հրավիրել են քաղաքացիական հասարակության կազմակերպած ցույցին․
«Ո՛չ և երբեք», — գրել է շարժման ներկայացուցիչներից Շոթա Դիղմելաշվիլին, հանրահավաքը հարցի վերաբերյալ։
«Մենք ընդունում ենք Նախագահի հրավերը հունիսի 16-ի հանրահավաքին և առաջարկում, որ նա նույնպես ընդունի քաղաքացիական հասարակության ինքնակազմակերպված հրավերը և ներկա գտնվի «Տուն դեպի Եվրոպա» հանրահավաքին, որը կսկսվի խորհրդարանի մոտ հունիսի 20-ին, ժամը 20:00-ին և կավարտվի Եվրոպայի հրապարակում, — հայտնել են «Սիրցխվիլիայից»։
Նշենք, որ հունիսի 16-ի հանրահավաքի մասին մասին նախագահը հայտարարել է նախօրեին կայացած ճեպազրույցում՝ առաջարկելով հավաքվել Ռիկղեի այգում՝ Եվրոպային ցույց տալու ժողովրդի միասնությունը: