Ուժի մեջ է մտել Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առանց վիզայի ռեժիմը: Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Պայմանագրի համաձայն՝ Վրաստանի քաղաքացին, ով ունի կենսաչափական անձնագիր, կարող է այցելել ԱՄԷ առանց վիզայի, և գտնվել պետության տարածքում՝ երկիր մուտք գործելու օրվանից ոչ ավել, քան իննսուն օր։ Նույն պայմանը գործում է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների դեպքում։
Նախարարությունից հայտնում են, որ «Վրաստանի կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2017 թվականին դիվանագիտական և հատուկ/ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ճանապարհորդության մասին» հուշագիրը ընդլայնվել է Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների տեղաշարժը հեշտացնելու համար: