Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 16-ին հանրահավաքի է հրավիրում: Այս մասին նախագահը հայտարարել է նախօրեին կայացած ճեպազրույցում՝ առաջարկելով հավաքվել Ռիկղեի այգում՝ Եվրոպային ցույց տալու ժողովրդի միասնությունը:
Զուրաբիշվիլիի խոսքով՝ հունիսի 16-ին բոլորը պետք է հավաքվեն որպես շարքային քաղաքացիներ՝ ի նշան այն բանի, որ «մենք ուզում ենք Եվրոպան մեր երեխաների, հաջորդ սերնդի համար»։
«Ես, դուք և ցանկացած կուսակցության անդամ կամ պետական պաշտոնյա, բոլորս կմասնակցենք որպես շարքային քաղաքացի, չեն լինի խոսքեր, հայտարարություններ, պաստառներ․․․», — ասել է Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլին ԵՄ դեսպանին և ԵՄ անդամ երկրների դեսպաններին կոչ է արել միանալ հունիսի 16-ի միջոցառմանը։
Հարկ է նշել, որ արդեն իսկ հունիսի 20-ին կազմակերպված հանրահավաք կա, և ընդդիմության ներկայացուցիչները նախագահի այս հայտարարությունը որակել են, որպես հունիսի 20-ի ցույցի դեմ:
Կարդացեք նաև՝