Արտահանումն ու ներմուծումը կտրուկ ավելացել են

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ մայիսին Վրաստանը ռեկորդային քանակությամբ ապրանքներ է արտահանել։

Նշվում է, որ ընդհանուր արժեքը կազմել է 504 մլն դոլար։

Ըստ Geostat-ի տվյալների՝ մայիսին նախորդ տարվա համեմատ 164 մլն դոլարով կամ 48 տոկոսով ավելի ապրանք է արտահանվել։

Արտահանման հետ մեկտեղ կտրուկ աճել է նաև ներմուծումը, որը մայիսին կազմել է 1,1 մլրդ դոլար, ինչը 45 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Ընդհանուր առմամբ, հունվար-մայիս ամիսներին Վրաստանի արտահանումը կազմել է 2,09 մլրդ դոլար, ինչը 36,2 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ Ներմուծումը կազմել է 4,8 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով ավելացել է 37 տոկոսով։

Նշենք, որ Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը կամ արտահանման և ներմուծման տարբերությունը կազմել է  -2,7 մլրդ դոլար, ինչը ընդհանուր ապրանքաշրջանառության 39,5 տոկոսն է։