Վրաստանից կարտոֆիլի արտահանմամբ Հայաստանը հինգերորդն է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի առաջին չորս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Վրաստանից կարտոֆիլի արտահանումն աճել է 2,7 անգամ։

Geostat-ի տվյալներով՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանից արտահանվել է 15 291 տոննա՝ 2,941 մլն դոլար արժողությամբ կարտոֆիլ, իսկ 2021 թվականի առաջին չորս ամիսներին՝ 5 517 տոննա։

Վրաստանից 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներկն կարտոֆիլ է արտահանվել հետևյալ երկրներ.

Ադրբեջան՝ 10 973 տոննա (1337 մլն դոլար),
Ռուսաստան՝ 3 567 տոննա (1,477 մլն դոլար),
Ուկրաինա՝ 369 տոննա (39,1 հազար դոլար),
Մոլդովա՝ 185 տոննա (18,5 հազար դոլար),
Հայաստան՝ 151 տոննա (55,5 հազար դոլար),
Էստոնիա՝ 44 տոննա (13,2 հազար դոլար)։

Հատկանշական է, որ ըստ վիճակագրության՝ Ռուսաստանը 3,5 հազար տոննայի համար ավելի շատ է վճարել, քան Ադրբեջանը՝ 10,9 հազար տոննայի համար։