ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի շրջանակներում Վրաստանի ազգային հավաքականների և Բուլղարիայի միջև ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։
Հանդիպումը կայացել է Բորիս Պայճաձեի անվան «Դինամո Արենա» մարզադաշտում՝ ավելի քան 55 000 հանդիսատեսով:
Նշենք, որ Վրաստանի և Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականների վերջին հանդիպումը կայացել էր հունիսի 6-ին Բուլղարիայի Ռազգրադ քաղաքում և ավարտվել Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 5:2 հաշվով։
Նշված հանդիպումից հետո Վրաստանի հավաքականը վաստակեց 10 միավոր, գլխավորելով ազգերի լիգայի C4 խումբը։