Ռուսաստանը Վրաստանին, Ուկրաինային, ԱՄՆ-ին և Լեհաստանին մեղադրում է կիբերհարձակումների մեջ։
ՌԴ արտաքին գործերի նախարարության միջազգային տեղեկատվական անվտանգության վարչության պետ Անդրեյ Կրուտսկիի խոսքով, թվարկված երկրների հաքերային խմբերը կոտրել են ռուսական պետական կառույցների կայքերը։
Ըստ Կրուտսկիի՝ ընդհանուր առմամբ 22 հաքերային խմբեր ներգրավված են եղել նաև Ռուսաստանի քաղաքացիների և օտարերկրացիների անձնական տվյալների շտեմարանների վրա իրականացված կիբերհարձակման մեջ:
«Ամենաակտիվներն են եղել IT-army of Ukraine (Ուկրաինա), GhostClan (Ամերիկա), GNG (Վրաստան) և Squad303 (Լեհաստան): Հարձակումներ են իրականացվել, Rutube վիդեոհոսթինգի վրա, ինչպես նաև պետական հաստատությունների, կարևոր և սոցիալական ենթակառուցվածքային օբյեկտների վրա»,- ասել է Կրուտսկին։
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ 65 հազար հաքերներ ԱՄՆ-ից, Թուրքիայից, Վրաստանից և ԵՄ-ից ներգրավված են եղել կիբերհարձակման մեջ: