Մառնեուլիի մունիցիպալիտետում ամառվա առաջին շաբաթվա ընթացքում օձի խայթոցից 3 քաղաքացի է տուժել, 2-ը երեխաներ են։
Բժիշկների փոխանցմամբ` երեխաներից մեկը հոսպիտալացվել է անցած շաբաթ, երեխայի վիճակը ծանր չի եղել, այնուամենայնիվ, որոշել են տեղափոխել Թբիլիսիի հիվանդանոց։ Հայտնում է Marneulifm.ge-ն։
Երկրորդ հիվանդը՝ 9-ամյա երեխան, շտապ օգնություն ստանալուց անմիջապես հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Մառնեուլիի մունիցիպալիտետում օձի խայթոցից տուժել է նաև միջին տարիքի մի կին։
Վրաստանում տարածված է օձերի մոտ 24 տեսակ, որոնցից չորսը թունավոր են՝ գյուրզան, տափաստանային իժը, կովկասյան իժը և այլն։ Թբիլիսիում հանդիպում է օձերի մոտ 12 տեսակ։
Որպեսզի օձերը բներ չստեղծեն, մասնագետները բնակիչներին խորհուրդ են տալիս իրենց բակերում վառելափայտ ու շինանյութ չպահել, աղբ չթողնել և պարբերաբար հնձել խոտը։