Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգան ԵՄ-ին կոչ է անում Վրաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ տրամադրել։ Այս մասին նա խոսել է Եվրախորհրդարանում` Վրաստանում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության խախտումների վերաբերյալ քննարկումների ժամանակ։
«ԵՄ ինտեգրումը վայելում է վրաց ժողովրդի ամենամեծ աջակցությունը։ Այս արդյունքին ձգտել են վրացական շատ իշխանություններ և քաղաքական գործիչներ:
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով այժմ կալանքի տակ է, ինչպես նաև Նիկա Գվարամիան, այսօրվա մեր քննարկման թեմաներից է: Նրանք դիմել են մեզ, չնայած գործող իշխանության քննադատությանը, որպեսզի զգանք պատմական նշանակությունն ու վտանգը իրենց երկրի համար, նրանք մեզ դիմել են՝ իրենց երկրին թեկնածուի կարգավիճակ շնորհելու համար։ Մի՛ թողեք Վրաստանը հետխորհրդային ճահճում, մի՛ պատժեք վրաց ժողովրդին», — կոչ է արել պատգամավորը։
Ֆոտիգան իր ելույթում որպես օրինակ ներկայացրել է այժմ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինային․
«Տեսեք թե ինչ է կատարվում Ուկրաինայում, կոչ եմ անում ձեզ` տալ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ, ինչպես նաև Ուկրաինային և Մոլդովային»։
Նշենք, որ Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու իր դիմումը ներկայացրել է մարտի 3-ին։ Ապրիլի 11-ին երկրին պաշտոնապես հանձնվել է թեկնածուի կարգավիճակի ինքնագնահատման հարցաթերթիկը։ Վրաստանի կառավարությունը հարցաթերթի առաջին՝ լրացված մասը Բրյուսել է ուղարկել մայիսի 2-ին, իսկ երկրորդ մասը՝ մայիսի 10-ին։