«Սիրցխվիլիա» («Ամոթ է») քաղաքացիական շարժումը «Տուն դեպի Եվրոպա» խորագրով հանրահավաքի մասին է հայտարարել։
Հունիսի 20-ին, ժամը 20:00-ին, Վրաստանի խորհրդարանի դիմաց նախատեսված է հանրահավաք՝ կապված Եվրամիությունում Վրաստանի թեկնածության կարգավիճակի հետ։
«Եվրոպան վրացիների պատմական ընտրությունն ու ձգտումն է, որի համար զոհաբերել են բոլոր սերունդները։ Մեր պատմական նկրտումների շոշափելի ակտը Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության Սահմանադրությունն է։ Մենք՝ վրացիներս, այն ժամանակ ստեղծեցինք աշխարհի ամենաառաջադեմ փաստաթղթերից մեկը և կարողացանք հռչակել Եվրոպայի հետ արժեքավոր միություն։
Ուկրաինացի ժողովրդի հերոսության և անձնազոհության ֆոնին` Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի համար աննախադեպ հնարավորություն կա դառնալու Եվրամիության մաս և վերադառնալ այնտեղ, որտեղ մեր արմատներն ու ձգտումներն են», — գրված է հայտարարության մեջ: